Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Իրանին թույլ չի տա գնել կամ վաճառել սովորական զենք


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն, Վաշինգթոն, 29-ը ապրիլի, 2020թ.
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն, Վաշինգթոն, 29-ը ապրիլի, 2020թ.

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ասել է, որ Միացյալ Նահանգները թույլ չի տա Իրանին գնել կամ վաճառել սովորական սպառազեն այն բանից հետո, երբ հոկտեմբերին կսպառվի ՄԱԿ-ի ընդունած արգելքի ժամկետը:

Դա կարող է Իրանին դրդել հրաժարվել 2015 թվականի միջուկային գործարքից և սպառազենի չտարածման պայմանագրից:

«Մենք դա թույլ չենք տա, մենք կաշխատենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ սպառազենի առքուվաճառքի արգելքը երկարաձգելու համար, և եթե չկարողանանք ուրիշներին համոզել, ապա ինքնուրույն կփորձենք դա ապահովել», - ասել է պետքարտուղարը:

Սովորական սպառազեն գնելու և վաճառելու Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևով սահմանված արգելքի ժամկետը սպառվում է այս տարվա հոկտեմբերի 23-ին:

Միացյալ Նահանգները 2018-ի մայիսին է դուրս եկել Իրանի և միջազգային տերությունների կնքած միջուկային պայմանագրից և վերականգնել ու խստացրել է այդ երկրի նկատմամբ ընդունած քաղաքական և տնտեսական պատժամիջոցները:

Պայմանագիրը ստորագրած Չինաստանը և Ռուսաստանը, ենթադրաբար, ցանկանում են շարունակել Իրանի հետ առևտուրը զենքի հարցում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ամենայն հավանականությամբ, կօգտվեն ամերիկացիների առաջարկած բանաձևի նախագծի վրա վետո դնելու իրավունքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG