Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 3 միլիոն 220 հազարը, ապաքինվածներինը՝ 1 միլիոնը, զոհերինը՝ 228 հազարը


Մեծ Բրիտանիա - Լոնդոնի փողոցներից մեկում, ապրիլ, 2020թ.

Աշխարհում Covid-19-ի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 3 միլիոն 220 հազարը, հիվանդությունից ապաքինվածներինը՝ 1 միլիոնը, մահացել է շուրջ 228 հազար մարդ:

Ապրիլի 29-ին վիճակագրությունում ավելացվել է մահվան 10 հազարից ավելի դեպք՝ նախորդ օրվա համեմատությամբ կրկնակի ավելի: Դա գլխավորապես պայմանավորված է նրանով, որ Մեծ Բրիտանիան նոր է հաշվառել համավարակի սկզբում հիվանդանոցներից դուրս, օրինակ՝ տներում կամ ծերանոցներում, գրանցված 3 հազար 654 մահվան դեպքերը: Այդպիսով, Միացյալ Թագավորությունը Եվրոպայում երկրորդ տեղում հայտնվեց կորոնավիրուսի զոհերի թվով` 26 հազար 97 մարդ, առաջինն Իտալիան է՝ մահվան 27 հազար 682 դեպքով:

ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպությունը պնդում է, որ աշխարհում աշխատողների գրեթե կեսը համաճարակի պատճառով կարող է մնալ առանց գոյատևման միջոցների: Միացյալ Նահանգների տնտեսությունն առաջին եռամսյակում անկում է ապրել՝ վերջին վեց տարվա ընթացքում առաջին անգամ: Ուկրաինայում պետական ընկերությունների ղեկավարների աշխատավարձերը կրճատել են, բիզնեսը մեծ կորուստներ է կրում, Կառավարության շենքի դիմաց բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և գործարարների միջև՝ վերջիններս պահանջում են հանել կարանտինը:

Կարանտինային միջոցառումներն աստիճանաբար թուլացվում են Ղազախստանում և Ուզբեկստանում: Տաջիկստանում հիվանդանոցները գերծանրաբեռնված են աշխատում, քանի որ բազմաթիվ թոքաբորբով հիվանդներ կան, բայց կորոնավիրուս այնտեղ պաշտոնապես չկա, թեև որոշ սահմանափակումներ կիրառվում են:

Ռուսաստանում վարակվածների թիվը հասել է մոտենում է 100 հազարին, մահվան դեպքերինը՝ 1000-ին:

XS
SM
MD
LG