Մատչելիության հղումներ

Առնվազն 40 մարդ է զոհվել Սիրիայի հյուսիսում իրականացված պայթյունի հետևանքով


Առնվազն 40 մարդ է զոհվել, այդ թվում՝ 11 երեխա, Սիրիայի հյուսիսում՝ Աֆրին քաղաքում երեկ իրականացված պայթյունի հետևանքով: Այս մասին հաղորդում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը՝ պայթյունի համար մեղադրելով քրդական ուժերին:

Հաղորդվում է, որ ռումբը տեղադրվել էր քաղաքի կենտրոնում կայանված նավթատար մեծ մեքենայում:

Թուրքիայի զինված ուժերը քրդաբնակ Աֆրինը գրավել էին 2018 թվականին իրականացրած ռազմական լայնածավալ գործողության ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG