Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեպքերի թիվն անցավ մեկ միլիոնի սահմանագիծը


Այսօր առավոտյան հրապարակված տվյալների համաձայն, Միացյալ Նահանգներում արձանագրված կորոնավիրուսի դեպքերը անցան մեկ միլիոնը, իսկ մահացածների թիվը՝ 59 հազարը: Բուժվել է 142 հազար հիվանդ:

Այդպիսով, ամբողջ աշխարհում կորոնավիրուսի ընդհանուր դեպքերի մոտավորապես մեկ երրորդը, իսկ մահվան դեպքերի մեկ քառորդից ավելին տեղի է ունեցել ԱՄՆ-ում:

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվն ավելի մեծ է, քան վիետնամական պատերազմի ժամանակ:

Ըստ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պարզաբանումների՝ կորոնավիրուսի դեպքերը շատ են, որովհետև վիրուսի բացահայտման ամենաշատ թեստերը ԱՄՆ-ում են անցկացվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG