Մատչելիության հղումներ

«Սերժ Սարգսյանը լավ գիտի իմ ղեկավարի «իմաստազուրկ լայվերի» արժեքը». վարչապետի խոսնակ


«Ով ով՝ բայց Սերժ Սարգսյանը լավ գիտի իմ ղեկավարի «իմաստազուրկ լայվերի» արժեքը», - Ֆեյսբուքում գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը՝ արձագանքելով Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի տարածած հայտարարությանը:

«Նաև դրանց շնորհիվ է պարոն Սարգսյանը հայտնվել անհույս թոշակառուի կարգավիճակում։ Ինչ վերաբերում է հանրության հիասթափությանը, դրա միակ պատճառն այն է, որ պարոն Սարգսյանը և նրա կոռումպացված շրջապատը դեռևս գտնվում են ազատության կամ փախուստի մեջ», - նշել է Գևորգյանը։

Հիշեցնենք՝ երրորդ նախագահի գրասենյակը արձագանքել էր վարչապետի հայտարարությանը, թե կառավարությունը տեղեկություններ ունի, որ «UCOM ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, և Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է»:

Սարգսյանի գրասենյակը մասնավորապես նշել էր. «Ի դեպ, լավ կլինի վարչապետի մամուլի քարտուղարը տեր կանգնի իր ղեկավարի բովանդակազուրկ լայվերին` հասարակության մեջ օրեցօր խորացող հիասթափությունը և դրա վտանգավոր հետևանքները կանխելու նպատակով»:

XS
SM
MD
LG