Վրաստանում մահափորձ կազմակերպելու, ապօրինի զենք ձեռք բերելու, կրելու կասկածանքով ձերբակալվել է հոգևորական, հաղորդում է երկրի ներքին գործերի նախարարությունը:
Կասկածյալին սպառնում է 7-ից մինչև 15 տարվա ազատազրկում:
Ըստ պաշտոնական աղբյուրների՝ եկեղեցականը հրացանով կրակել է մեքենայի ուղղությամբ, որում այդ պահին գտնվում էր գործով տուժող ճանաչված անձը: Կասկածյալը դեպքի վայրից փախուստի է դիմել և թաքնվել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
«Ազատության» վրացական ծառայության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Գորիի շրջանում, հարձակվողը, ըստ նախնական տեղեկությունների, եկեղեցու հովիվ, ազդեցիկ եկեղեցական Իոբի որդեգրյալ զավակն է՝ Դավիթ Ակիաշվիլին: