Մատչելիության հղումներ

Թրամփը պնդում է՝ Չինաստանը կարող էր կանխել կորոնավիրուսի տարածումը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է ասուլիս տալ Սպիտակ տան պարտեզում, Վաշինգտոն, 27-ը ապրիլի, 2020թ.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Չինաստանը կարող էր կանխել կորոնավիրուսի տարածումը, հավելելով, որ իր վարչակազմը «լրջորեն հետաքննում է» տեղի ունեցածը:

«Մենք շատ լուրջ հետաքննություն ենք անցկացնում, մենք դժգոհ ենք Չինաստանից», - նախօրեին Սպիտակ տանը ասուլիսի ժամանակ հայտարարել է Թրամփը՝ շեշտելով, որ կան բազմաթիվ միջոցներ պաշտոնական Պեկինին պատասխանատվության ենթարկելու համար:

Անցյալ շաբաթ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է՝ Միացյալ Նահանգները «խորապես համոզված է», որ Պեկինը ժամանակին չի հայտնել վարակի բռնկման մասին և թաքցրել է դրա վտանգավորության աստիճանը:

Չինաստանը կտրականապես հերքում է այս մեղադրանքները՝ կոչ անելով «դադարեցնել քաղաքական խաղերը և էներգիան խնայել մարդկանց կյանքեր փրկելու համար»: Այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարարության ներկայացուցիչ Խուա Չունյինը:

Անցած տարվա դեկտեմբերին Չինաստանում բռնկված վարակի հետևանքով աշխարհում զոհերի թիվը հասել է 211 հազարի, վարակված է ավելի քան 3 միլիոն մարդ, զոհերի և վարակակիրների մեծամասնությունը ԱՄՆ-ում է:

XS
SM
MD
LG