Մատչելիության հղումներ

Պուտինի նկատմամբ վստահությունը Ռուսաստանում հասել է նվազագույնին 14 տարվա ընթացքում. հարցում


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանս է անցկացնում, Նովո-Օգարյովո, 23-ը ապրիլի, 2020թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ վստահությունը հասել է նվազագույն մակարդակին վերջին 14 տարվա ընթացքում, վկայում են ռուսաստանցիների շրջանում անցկացված վերջին սոցհարցումների արդյունքները:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) անցկացրած հարցումների արդյունքներով՝ Կրեմլի ղեկավարին այժմ վստահում է ռուսաստանցիների 28,3 տոկոսը. նման ցածր ցուցանիշ, ինչպես նշում են հարցման հեղինակները, դեռ չէր արձանագրվել Պուտինի նախագահության ընթացքում:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնն այս անգամ հարցրել է՝ «ո՞ր քաղաքական գործչին եք վստահում», հարցվողները իրենք են անուն նշել:

Կենտրոնի՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում անցկացրած ուսումնասիրության արդյունքներով՝ Պուտինին վստահություն էր հայտնել ռուսաստանցիների 30,5 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG