Մատչելիության հղումներ

Նոր Զելանդիան հայտարարում է կորոնավիրուսի համաճարակի դեմ հաղթանակի մասին


Նոր Զելանդիա - Կարանտինը մայրաքաղաք Վելինգթոնում, մարտ, 2020թ.

Նոր Զելանդիայի իշխանությունները հայտարարում են կորոնավիրուսի համաճարակի դեմ հաղթանակի մասին:

Մոտ 5 միլիոն բնակչություն ունեցող երկրում վարակվել է 1500 մարդ, մահացել՝ 19-ը:

Համաճարակի դեմ մի քանի շաբաթ տևած պայքարից հետո վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ երկրում վարակի նոր դեպքերը հատուկենտ են:

Վարակի առաջին դեպքերը հայտնաբերվելուն պես Նոր Զելանդիան կոշտ սահմանափակումներ էր ձեռնարկել՝ փակելով երկրի սահմանները, ռեստորանները, սրճարանները:

Այժմ երկիրը բացում է տնտեսությունը, սակայն որոշ սահմանափակումներ դեռ կպահպանվեն:

Նոր վարակակիրների նվազագույն թվեր են արձանագրվում նաև Հարավային Կորեայում, Վիետնամում, Ավստրալիայում, Չինաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG