Մատչելիության հղումներ

Դատախազությունը հաստատել է Սեդրակ Առուստամյանի մեղադրանքն ու գործն ուղարկել դատարան


Գլխավոր դատախազությունը հաստատել է «Մուլտի Գրուպ կոնցեռն»-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի մեղադրանքն ու գործն ուղարկել դատարան։ Գործը մակագրվել է դատավոր Վաչե Մարգարյանին:

Գագիկ Ծառուկյանի ընտանիքի հետ առնչվող ընկերության ղեկավար Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ շինարարությունը չդադարեցնելու համար: Նա մեղադրանքը չի ընդունում:

«Մուլտի գրուպ»-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի անունը կապվում է ևս երկու քրեական գործերի հետ:

«Ազատության» հետ զրույցում Առուստամյանի փաստաբան Հովիկ Սուքիասյանը հայտնել է, որ մի գործով Առուստամյանը մեղադրվում է կաշառք տալու և փողերի լվացման համար: Ըստ փաստաբանի, խոսքը 2011 թվականին կատարված գործողությունների մասին է։

Իսկ մյուսն առնչվում է «Հյուսիս-հարավի» շինարարական ծրագրի հետ։ Նա մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու, ինչպես նաև փողերի լվացման համար։ Ըստ Քննչական կոմիտեի՝ 2008-2010 թվականներին տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը զբաղեցրած Գուրգեն Սարգսյանը Առուստամյանի և այլ անձանց գործակցությամբ «Սթոնս» ընկերությանը իբր մատուցված ծառայությունների համար դուրս է գրել ընդհանուր 177 միլիոն դրամի կեղծ հարկային հաշիվներ։ Գումարի մեծ մասը փոխանցվել է Սեդրակ Առուստամյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG