Մատչելիության հղումներ

Կուդրին. «Կորոնավիրուսի համաճարակի պատճառով առնվազն վեց միլիոն ռուսաստանցիներ կարող են գործազուրկ դառնալ»


Ռուսաստանի Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրին, արխիվ
Ռուսաստանի Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրին, արխիվ

Ռուսաստանի Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինի կանխատեսմամբ՝ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ծագած տնտեսական ճգնաժամի պատճառով երկրում գործազրկության մակարդակը կարող է հասնել 7-8 տոկոսի:

«Իրադարձությունների զարգացման վատթարագույն սցենարի դեպքում գործազրկությունը կարող է հասնել անգամ 10 տոկոսի: Այդ դեպքում աշխատատեղի կորստի կարող են բախվել 6-9 միլիոն ռուսաստանցիներ», - «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է Կուդրինը:

Հաշվիչ պալատի նախագահի կարծիքով՝ Ռուսաստանը 2020 թվականը կփակի 6-8 տոկոսի տնտեսական անկմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG