Մատչելիության հղումներ

Հարավային Օսիայի իշխանությունները Ցխինվալիին զուգահեռ օգտագործելու են նաև Ստալինիր անվանումը


Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովը այսօր հրամանագիր է ստորագրել, ըստ որի` «Հայրենական մեծ պատերազմին նվիրված միջոցառումների ընթացքում, որպես Ցխինվալի քաղաքի խորհրդանիշ հարկավոր է օգտագործել նաև Ստալինիր անվանումը»:

Հարավային Օսիայի ղեկավարի հրամանագրով Ստալինիր անվան կիրառումը թույլատրվում է տարին երկու անգամ` Հաղթանակի օրը` մայիսի 9-ին և Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի օրը` հունիսի 22-ին:

Բացի այդ, Բիբիլովը հրահանգել է ենթականերին հատուկ միջոցառումներ կազմակերպել «Ստալինիր անվանման ժողովրդականությունը բարձրացնելու նպատակով»:

Վրացական ԽՍՀ կազմում ընդգրկված Հարավային Օսիայի ինքնավար մարզի վարչական կենտրոնը Ստալինիր (Ստալինիրի) անվանումն էր կրում 1934-1961 թվականներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG