Մատչելիության հղումներ

Ադրբեջանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 22-ի


Վերջին մեկ օրում Ադրբեջանում կորոնավիրուսի 33 նոր դեպք է հայտնաբերվել, մեկ մարդ մահացել է: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբը:

Այս կառույցի ամփոփած տվյալների համաձայն, ևս 23 հիվանդ ապաքինվել է: Այսպիսով, վարակակիրների ընդհանուր թիվը երկրում հասել է 1678-ի, մահացածներինը` 22-ի:

Ադրբեջանն, ի դեպ, Հարավային Կովկասում կորոնավիրուսի թեստավորման առաջատարն է: Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին շաբաթներին այստեղ ավելի քան 120 հազար թեստ է իրականացվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG