Մատչելիության հղումներ

Եվրոպական ֆոնդային շուկայում շաբաթը մեկնարկել է չափավոր աճով


Եվրոպական ֆոնդային բորսաները աշխատանքային շաբաթը սկսել են որոշակի աճով, ինչ, ըստ փորձագետների, վկայում է շուկայում տիրող զգուշավոր լավատեսության մասին:

Գնի ամենամեծ աճն արձանագրել են գերմանական ընկերությունները և բանկերը: Գերմանիայի խոշորագույն ավիաընկերության`«Լյուֆթհանզայի» բաժնետոմսերի գինն այսօր Ֆրանկֆուրտի ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում աճել է շուրջ 7 տոկոսով: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Գերմանիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ Կառավարությունը կարող է ուղղակի աջակցություն ցուցաբերել ծանր կորուստներ կրող ընկերությանը:

««Լյուֆթհանզան» շտապ օժանդակության կարիք ունի: Թռիչքներ գրեթե չեն իրականացվում, և ընկերությանը պետական միջոցներ են հարկավոր: Այլ հարց է, թե դրանք ինչ ձևով կտրամադրվեն` արդյո՞ք «Լյուֆթհանզային» վարկ կտրվի, թե՞ ընկերության բաժնետոմսերը ձեռք կբերվեն պետության կողմից: Ես կգերադասեի վերջին տարբերակը, բայց մի պայմանո՝ որպեսզի դա ժամանակավոր լուծում լինի: Ի վերջո, ճգնաժամից հետո շուկայական տնտեսությունը պետք է կրկին իրեն հարիր տեղը զբաղեցնի», - Reuters-ին տված հարցազրույցում նշել է գերմանական Baader բանկի փորձագետ Ռոբերտ Հալվերը:

Այսօր Ֆրանկֆուրտում կայացած սակարկությունների ընթացքում զգալի աճ են արձանագրել նաև գերմանական առաջատար բանկերի բաժնետոմսերը: Գերմանիայի խոշորագույն Deutsche Bank-ի բաժնետոմսերի գինն այսօր աճել է 10,8 տոկոսով, երկրի մեծությամբ երկրորդ ֆինանսական կառույցը հանդիսացող Commerzbank-ինը` 7 տոկոսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG