Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Արզումանյան․ Շվեդիայում սահմանափակումների բացակայությունը «ավելի շատ առասպել է»


«Ազատությունը» զրուցել է Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանի հետ։

«Շատ նյութեր են հրապարակվում մանավանդ հետխորհրդային [տարածքում] սոցիալական ցանցերում, թերթերում, որ Շվեդիայում որևէ սահմանափակում չկա։ Դա ավելի շատ առասպելներ են», - ասաց Արզումանյանը։

«Մի շարք թերթեր սկզբնական շրջանում գրում էին, որ Շվեդիան իբր գնում է տարբեր ուղղությունով։ Սակայն, ինչպես և մյուս երկրները, առաջին իսկ դեպքը արձանագրելուց հետո Շվեդիան փակել է իր սահմանները, որևէ ավիաընկերություն չի իրականացնում չվերթներ։ Նույն օրը փակվել են ավագ դպրոցները և համալսարանները, լուրջ սահմանափակումներ կան առօրյա կյանքում։ Չեղարկվել են բոլոր սպորտային միջոցառումները՝ ֆուտբոլի, հոյեկի, ձեռքի գնդակի, որը շատ պոպուլյար է այս տարածաշրջանում, առաջնությունները, չեղարկվել են համերգները, չեղարկվել են մի շարք միջոցառումներ։ Փակված են թանգարանները, կինոթատրոնները և այլն», - նշեց նա՝ շարունակելով․ - «Ի տարբերություն մյուս հյուսիսային երկրների, ընդհանրապես որևէ այլ երկրի, չորս հարյուր տարի արդեն շվեդական համակարգում նախարարությունները բավականին փոքր են և ունեն իրենց կազմում անկախ գործակալություններ, որոնք և իրականացնում են ամենօրյա կառավարումը։ Նախարարությունը միայն մշակում է Կառավարության կողմից իջեցված քաղաքականությունը, իսկ գործակալությունը, որը հիմնականում կառավարվում է փորձագետների, մասնագետների կողմից, իրականացնում է ամենօրյա կառավարումը։ Եվ այդ առումով, այստեղ Կառարավությունը չի որոշում, այլ որոշում են Հանրային առողջապահության գործակալությունը և երկրի գլխավոր համաճարակաբանը, որը ամեն օր ելույթ է ունենում և խորհուրդներ է տալիս»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG