Մատչելիության հղումներ

SIPRI. Աշխարհի պետությունները մեկ տարում ռազմական կարիքների վրա շուրջ 2 տրիլիոն դոլար են ծախսել


ԱՄՆ-ը բալիստիկ հրթիռ է փորձարկում, դեկտեմբեր, 2019թ.

Աշխարհի պետությունների կողմից իրականացվող ռազմական ծախսերը շարունակում են աճել, պնդում են Ստոկհոլմում գործող «Խաղաղության հարցերի ուսումնասիրության միջազգային ինստիտուտի» (SIPRI) այսօր հրապարակած տարեկան զեկույցի հեղինակները:

Հետազոտության համաձայն՝ 2018 թվականի համեմատ աշխարհի պետությունների կողմից իրականացվող ռազմական ծախսերը աճել են 3.6 տոկոսով` բացարձակ թվերով հասնեով գրեթե 2 տրիլիոն ամերիկյան դոլարի:

Ինչպես և նախորդ տարիներին, պաշտպանական բյուջեի ծավալներով առաջատարը Միացյալ Նահանգներն է` ավելի քան 700 միլիարդ դոլար:

Երկրորդ տեղում Չինաստանն է, որի պաշտպանական ծախսերի ընդհանուր ծավալը 261 միլիարդ դոլար է կազմում: «Մեկ տարում Չինաստանի ռազմական ծախսերն աճել են ավելի քան 5 տոկոսով», - նշում են զեկույցի հեղինակները:

«Պաշտպանական բյուջեի չափով երրորդը Հնդկաստանն է` ավելի քան 71 միլիարդ դոլար», - նշված է SIPRI-ի զեկույցում:

Ինստիտուտի մասնագետների հաշվարկով՝ Ռուսաստանը ռազմական ծախսերի ծավալով չորրորդն է: 2019 թվականին պաշտոնական Մոսկվան բանակի վրա շուրջ 65 միլիարդ դոլար է ծախսել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG