Մատչելիության հղումներ

Իսրայելը հրթիռակոծել է Դամասկոսի արվարձանները, առնվազն 7 մարդ զոհվել է


Իսրայելական օդուժի F-16 ռազմական օդանավը հրթիռ է արձակում, արխիվ
Իսրայելական օդուժի F-16 ռազմական օդանավը հրթիռ է արձակում, արխիվ

Իսրայելը այսօր վաղ առավոտյան օդային հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին: Այս մասին հաղորդում է Սիրիայի պաշտոնական SANA լրատվական գործակալությունը:

Ըստ սիրիական աղբյուրների, իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններից մեկին` վնասելով այստեղ գտնվող բնակելի շենքերից մեկը: «Իսրայելական հարվածի հետևանքով երեք խաղաղ բնակիչ զոհվել է, ևս չորսը, այդ թվում` մեկ անչափահաս, վիրավորվել են», - տեղեկացնում է սիրիական գործակալությունը:

Լոնդոնում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտարկման կենտրոնի» տվյալներով՝ իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել, որոնցից երեքը խաղաղ բնակիչներ են, մյուս չորսը` երկրում գործող իրանամետ խմբավորումներից մեկի զինյալներ:

Սիրիայի իշխանությունները նաև պնդում են, որ Իսրայելի ռազմական ինքնաթիռները Դամասկոսի ուղղությամբ հրթիռներն արձակել են հարևան Լիբանանի օդային տարածքից: «Արձակված հրթիռներից մի քանիսը ոչնչացվել են Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից», - նշված է SANA գործակալության հաղորդագրության մեջ:

Իսրայելի իշխանությունները Սիրիայի տարածքը հրթիռակոծելու մասին տեղեկություններն առայժմ որևէ կերպ չեն մեկնաբանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG