Մատչելիության հղումներ

Կարանտինի հետևանքով Ադրբեջանի տնտեսության կրած օրական կորուստները հասնում են 70 միլիոն դոլարի


Ադրբեջան-Բաքվում ախտոտման աշխատանքներ են ընթանում, 18-ը ապրիլի, 2020թ.
Ադրբեջան-Բաքվում ախտոտման աշխատանքներ են ընթանում, 18-ը ապրիլի, 2020թ.

Կորոնավիրուսի համաճարակի և դրան հաջորդած կարանտինային միջոցառումների հետևանքով Ադրբեջանի տնտեսությունը օրական 120-ից 150 միլիոն մանաթի (70-ից 90 միլիոն ԱՄՆ դոլար) կորուստ է կրում, Turan գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբի հերթական նիստի ժամանակ հայտարարել է այդ երկրի էկոնոմիկայի նախարար Միքաիլ Ջաբարովը:

«Հարկադիր պարապուրդի հետևանքով խնդիրներ կարող են ծագել անգամ խոշոր ձեռնարկություններում: Թեև ապրիլի 27-ից կառավարությունը որոշել է աստիճանաբար վերացնել գործող սահմանափակումները, այնուհանդերձ կորոնավիրուսի սպառնալիքը դեռ տևական ժամանակ կազդի ստեղծված իրավիճակի վրա»,- հայտարարել է ադրբեջանցի նախարարը:

Ջաբարովի խոսքով` եթե իրադրությունը զարգանա հոռետեսական սցենարով, և կառավարությունը կրկին ստիպված լինի խիստ միջոցների դիմել, ապա «գործարարների կորուստները շատ ավելի զգալի կարող են լինել, ընդհուպ մինչև սնանկացում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG