Մատչելիության հղումներ

Աբխազիայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը


Աբխազիայում այսօր վաղ առավոտյան կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել, հաղորդում է ինքնահռչակ հանրապետության կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբը:

Աբխազական իշխանությունների տեղեկություններով` մահացածը Գուդաուտայի շրջանի 95-ամյա մի բնակչուհի է, որի մոտ կորոնավիրուսն ախտորոշվել էր դեռ ապրիլի 11-ին: «Ավելի քան մեկ շաբաթ շարունակ կինը հրաժարվում էր հոսպիտալացումից` համաձայնելով հիվանդանոց տեղափոխվել միայն ապրիլի 20-ին` առողջական վիճակի զգալի վատթարացումից հետո»,- նշված է Աբխազիայի կառավարության հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG