Մատչելիության հղումներ

Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը մոտենում է երեք միլիոնի


Մեծ Բրիտանիա-Քաղաքացիները պաշտպանիչ դիմակներ են կրում, Լոնդոն, 25-ը ապրիլի, 2020թ.
Մեծ Բրիտանիա-Քաղաքացիները պաշտպանիչ դիմակներ են կրում, Լոնդոն, 25-ը ապրիլի, 2020թ.

Ապրիլի 25-ի երեկոյան տվյալներով` կորոնավիրուսի վարակակիրների թիվը աշխարհում ընդհուպ մոտեցել է 2 միլիոն 900 հազարի, հաղորդում է Reuters գործակալությունը:

Համադրելով տարբեր երկրներից ստացվող պաշտոնական տեղեկատվությունը` գործակալությունը նաև հայտնում է, որ կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 200 հազարի շեմը: Միացյալ Նահանգներում վարակակիրների թիվը 960 հազար է, մահացությունների թիվը մոտենում է 55 հազարի:

Ռուսաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը ավելի քան 80 հազար է, վարակակիրների թիվը մեկ օրում ավելացել է 6 հազար 361-ով, դրանց գրեթե կեսը` մայրաքաղաք Մոսկվայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG