Մատչելիության հղումներ

Ցեղասպանության 105-րդ տարելիցին անդրադառնում ենք երկու շաբաթից ավելի. Չարենցի անվան թանգարանի տնօրեն


Արդեն մոտ երկու ամիս է Հայաստանի թանգարաններն իրենց գործունեությունը ծավալում են հիմնականում իրենց ֆեյսբուքյան էջերում կամ էլ այլ հարթակներում՝ հաճախ հանդես գալով թեմատիկ ցուցադրությամբ:

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ էլ այս օրերին մի ուշագրավ նախաձեռնությամբ է հանդես
եկել Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, որի տնօրեն Կարո Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցի ընթացքում շեշտեց նաև, որ թանգարաններն ու գրադարաններն արտակարգ դրության այս օրերին իրենց ծրագրերը, նյութերը պարբերաբար տեղադրում են նաև Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության
ստեղծած «Տնից թանգարան ու գրադարան» կայքէջում:

«Ինչ վերաբերում է Ցեղասպանության 105-րդ տարելիցին, պիտի ասեմ, որ դրան մենք անդրադառնում ենք արդեն երկու շաբաթից ավելի: Պարբերաբար հավաքվում ենք թանգարանում շաբաթը մեկ կամ երկու անգամ փոքրիկ աշխատանքային խմբով, մշակում ենք ծրագրեր, առանձնացնում ենք նյութեր: Այս թեմայով շուրջ 10 խորագիր ունենք, որ ամեն օր այդ խորագրի ներքո նյութեր ենք տեղադրում», - ասաց Կարո Հովհաննիսյանը:

Տնօրենը նաև նշեց. «Մեր կարևոր խորագրերից մեկն է «Պատասխան 100 տարի անց» խորագիրը, որի տակ ամեն օր մենք դնում ենք եղեռնամահ մեր գործիչներից կամ Եղեռնը վերապրած գործիչներից մեկի նամակներից մեկը: Նաև այդ նամակները մենք թարգմանել ենք ժամանակին տարբեր լեզուներով և ուղարկել ենք հայ և օտարազգի գործիչներին՝ ակնկալելով պատասխան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG