Մատչելիության հղումներ

Լավրով. «Զելենսկուն թույլ չեն տալիս խաղաղություն հաստատել Դոնբասում»


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի համոզմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «ցանկանում է Դոնբասում խաղաղություն հաստատել, սակայն դա նրան դա թույլ չեն տալիս»: Այս մասին Լավրովը հայտարարել է Ռուսաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում:

«Ցավով պիտի արձանագրեմ, որ չնայած մեր այն համոզմունքին, որ նախագահ Զելենսկին անկեղծորեն ցանկանում է խաղաղություն հաստատել, այդ մասին նա խոսում էր նաև իր նախընտրական արշավի ժամանակ, այնուհանդերձ մենք առայժմ չենք տեսնում, որ նրան թույլ տան շարժվել դեպի 2015 թվականին կնքված Մինսկի համաձայնագրերի բարեխիղճ և ազնիվ կատարումը», - հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG