Մատչելիության հղումներ

Նիդերլանդների ֆուտբոլի առաջնությունը չի վերսկսվի


Նիդերլանդների ֆուտբոլի ֆեդերացիայի` ուրբաթ երեկոյան հրապարակված որոշման համաձայն, երկրի բարձրագույն խմբի առաջնության` Eredivisie-ի մրցաշարը, որն ընդհատվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով, այլևս չի վերսկսվի:

Նույն որոշման համաձայն, բարձրագույն խմբի թիմերից և ոչ մեկին 2019-2020 թվականների առաջնության համար որևէ տիտղոս չի շնորհվի:

Մրցաշարի ընդհատումից առաջ 56 միավորով մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում էին գտնվում Ամստերդամի «Այաքսը» և AZ Alkmaar-ը: Այս թիմերին, ըստ Նիդերլանդների ֆուտբոլի ֆեդերացիայի, մեխանիկորեն հնարավորություն կտրվի մասնակցել Չեմպիոնների լիգայի մրցաշարին:

Համապատասխանաբար երրորդ և չորրորդ տեղերում գտնվող Ռոտերդամի «Ֆեյենորդը» և PSV Eindhoven-ը 2020-2021 թվականների Եվրոպայի լիգայի մրցաշարին մասնակցելու հնարավորություն կստանան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG