Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն չի բացառել, որ առաջիկայում Բելառուսը նոր Սահմանադրություն կունենա


Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցում է շաբաթօրյակին, 25-ը ապրիլի, 2020թ.
Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցում է շաբաթօրյակին, 25-ը ապրիլի, 2020թ.

«Բելառուսի նոր Սահմանադրությունը կընդունվի առաջիկա հինգ տարիներին», - այսօր Գոմելի մարզում` հանրապետական շաբաթօրյակին մասնակցելու ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Սահմանադրության փոփոխության հարցը օրակարգից դուրս չի եկել: Միանշանակ է, որ առաջիկա հնգամյակում մենք, ըստ ամենայնի, նոր Սահմանադրություն կունենանք», - լրագրողների հետ զրույցում նշել է Բելառուսի նախագահը:

Ալեքսանդր Լուկաշենկոյի 26-ամյա նախագահության ընթացքում Բելառուսի Սահմանադրությունը երկու անգամ փոփոխության է ենթարկվել` 1996-ին և 2004-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG