Մատչելիության հղումներ

82-ամյա Արտուշ Միրզոյանն ի վերջո ծաղիկներ խոնարհեց Ծիծեռնակաբերդի բարձունքում


82-ամյա Արտուշ Միրզոյանն ի վերջո ծաղիկներ խոնարհեց Ծիծեռնակաբերդի բարձունքում:

«Ազատությունն» այսօր Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշահամալիրի մուտքի մոտ զրուցել էր քարահունջցի 82-ամյա Արտուշ Միրզոյանի հետ, ով տեղյակ չլինելով սահմանափակումների մասին, ամեն տարվա պես եկել էր հարգելու ցեղասպանության զոհերի հիշատակը։

Մի քանի ժամ սպասելուց հետո նրան այդպես էլ թույլ չէին տվել բարձրանալ հուշահամալիր։ Այդուհանդերձ, կեսգիշերն անց, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրեց, որ վարչապետի հանձնարարությամբ, Արտուշ Միրզոյանին պետական մակարդակով կուղեկցեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, և նա վերջապես իր ծաղիկները կխոնարհի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչն էլ տեղի ունեցավ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG