Մատչելիության հղումներ

ՌԴ Կենտրոնական բանկն իջեցնում է տոկոսադրույքը


Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան, Մոսկվա, արխիվ, 7 փետրվարի, 2020թ.

Ռուսաստանի Կենտրոնական բանկը 1.5 տոկոսով իջեցրել է բանկային տոկոսադրույքը:

Հետայսու այն կկազմի 5.5 տոկոս: Բանկն այդ քայլին է դիմել կորոնավիրուսից և նավթի գնանկումից տուժած տնտեսությունն ակտիվացնելու համար:

Կենտրոնական բանկի մասնագետների փոխանցմամբ, այդ բացասական միտումների հետևանքով Ռուսաստանի տնտեսության կրճատումը կկազմի 4-ից 6 տոկոս: Կորոնավիրուսի համավարակից առաջ ենթադրվում էր, որ տնտեսությունը 1.5-ից 2 տոկոսի աճ կգրանցի:

Ռուսաստանի Կենտրոնական բանկի փոխանցմամբ, հաջորդ տարի ակնկալվում է 2.8–4.8 տոկոսի աճ, սակայն 2022-ին աճը կկազմի 1.5–3.5 տոկոսի սահմաններում:

Ռուսաստանում այսօրվա դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 68 հազար 622 դեպք, մահացել է 615 մարդ:

XS
SM
MD
LG