Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը ստորագրել է հրամանագիր, որով կառավարությանը հանձնարարել է միջազգային ֆինանսական հաստատություններից հարմար պայմաններով ստանալ 3 միլիարդ 100 միլիոն դոլարի վարկ, որը պետք է օգնի Ուզբեկստանին կայունացնել կորոնավիրուսի հետևանքով տուժած տնտեսությունը:
Տաշքենդն արդեն նախնական համաձայնություններ է ձեռք բերել Համաշխարհային բանկի, Զարգացման իսլամական բանկի, Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկի և Ասիայի ենթակառուցվածքների զարգացման բանկի հետ:
Ուզբեկստանի փոխվարչապետ Ջամշիդ Քոչկորովն ասել է, որ Տաշքենդն ակնկալում է 375 դոլար ստանալ նաև Արժույթի միջազգային հիմնադրամից:
Ապրիլի 24-ի դրությամբ Ուզբեկստանում պաշտոնական տվյալներով` գրանցվել է կորոնավիրուսի 1778 դեպք, մահացել է 7 մարդ: