Մատչելիության հղումներ

Ֆեյսբուքն այսուհետ ցույց կտա ԱՄՆ նախագահի ընտրությունների մասին գրառումների աշխարհագրությունը


Ֆեյսբուքի օգտատերերն այսուհետ կկարողանան տեսնել ԱՄՆ նախագահական ընտրությունների մասին գրառումների աշխարհագրությունը: Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրությունում: Սոցիալական ցանցի ղեկավարությունը նշում է, որ լրացուցիչ տեղեկատվությունը թույլ կտա օգտատերերին եզրակացություն անել գրառումների հավաստիության վերաբերյալ:

Նոր կարգավորումը նախ կգործի Միացյալ Նահանգներում, կկիրառվի առաջին հերթին արտասահմանյան էջերի դեպքում, որոնք մեծ թվով ամերիկացի հետևորդներ ունեն:

2017 թվականին Ֆեյսբուքը ԱՄՆ հատուկ դատախազին է տրամադրել գովազդի վաճառքի վերաբերյալ Ռուսաստանի հայտերը, ինչը փաստում էր ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը: Ֆեյսբուքի ղեկավարության տվյալներով՝ 500 կեղծ գրառումներ և էջեր քաղաքական գովազդ են տարածել, ինչը կարող էին տեսնել ԱՄՆ-ի մոտ 10 միլիոն բնակիչներ: Ընկերության համաձայն՝ այդ էջերը համակարգվում էին Ռուսաստանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG