Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով բացված հաշվին մուտքերը գերազանցեցին 1 մլրդ դրամը


«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը, որտեղ բուժվում են կորոնավիրուսով վարակվածները, արխիվ

Մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին մուտքերը երեկ ժամը 20-ի դրությամբ կազմել են 1 միլիարդ 32 միլիոն 684 հազար 502.1 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3 հազար 871: Այս մասին հաղորդում է Ֆինանսների նախարարությունը:

Հայաստանում այս պահի դրությամբ արձանագրված է կորոնավիրուսով վարակվածության 1473 դեպք, 633 մարդ ապաքինվել է հիվանդությունից, 24-ը՝ մահացել: Բուժվողների թիվն այժմ 816 է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG