Մատչելիության հղումներ

Mercedes-Benz ավտոգործարանը սկսել է աշխատել


Շտուտգարտում Mercedes-Benz ավտոգործարանը վերաբացվել ու սկսել է աշխատել: Դա հնարավոր դարձավ, երբ Գերմանիայի կառավարությունը որոշեց մեղմացնել կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված սահմանափակումները:

Գործարանի տնօրեն և ընկերության արտադրության գծով փոխնախագահ Ֆրանկ Դայիսն ասել է, որ մեկամսյա ընդհատումից հետո, անցած երկուշաբաթի սկսել են աշխատել և աստիճանաբար վերականգնում են արտադրության հզորությունները:

«Իմ տպավորությամբ մեր աշխատողները իսկապես երջանիկ են աշխատանքի վերադառնալու համար: Մենք, իհարկե, պետք է ապահովենք նրանց անվտանգությունը: Ես միշտ ասում եմ, որ մեր գործարանի ներսում անվտանգությունն ավելի ապահոված է, քան դրսում», - ասել է նա, նշելով, որ հիմա աշխատում են երկու հերթափոխով, բայց շուկայի պահանջարկի հետ կապված կարող են ավելացնել արտադրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG