Մատչելիության հղումներ

Թրամփը երկու ամսով դադարեցնում է օրինական ներգաղթը դեպի ԱՄՆ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասուլիսի ժամանակ, արխիվ

Օրինական ներգաղթը ժամանակավորապես կասեցնելու Դոնալդ Թրամփի որոշումը վերաբերում է ԱՄՆ-ում մշտական ապրելու իրավունք (գրին քարտ) ստանալու ծրագրին:

Կորոնավիրուսի ճգնաժամից բացի, Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է աշխատատեղերը ամերիկացիների համար պահելու անհրաժեշտությունը:

The New York Times-ը գրել է, որ ներգաղթի ժամանակավոր կասեցումը հնարավոր է տարածվի հարյուր հազարավոր մարդկանց վրա:

60 օր անց ժամանակավոր արգելքը կարող է վերանայվել կամ երկարաձգվել, Սպիտակ տան ճեպազրույցում ասել է Դոնալդ Թրամփը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG