Մատչելիության հղումներ

Բրիտանիայի ոստիկանությունը զինված կասկածյալի է ձերբակալել


Բրիտանացի ոստիկանը հատուկ գործողության ժամանակ, արխիվ
Բրիտանացի ոստիկանը հատուկ գործողության ժամանակ, արխիվ

Բրիտանիայի ոստիկանությունն այսօր զինված մի անձի է ձերբակալել, երբ հաղորդումներ են ստացվել, որ բազմաբնակարան շենքի պատշգամբում զենքով մարդ կա:

Միջադեպը տեղի է ունեցել Անգլիայի հարավ-արևելքում գտնվող Քենթ կոմսության Չաթեմ քաղաքում: Սոցցանցերում տեղադրված տեսանյութերը ցույց են տալիս, որ բարձրահարկ շենքից մի մարդ տարբեր ուղղություններով անկանոն կրակ է բացում:

Նահանգային ոստիկանությունը հայտնում է, որ 30-ամյա տղամարդը ձերբակալվել է, դեպքի վայրում հրազենային չորս զենք է հայտնաբերվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG