Մատչելիության հղումներ

Այսօր «Երկրի օրն» է


Ապրիլի 22-ը «Երկրի օրն» է: Այսօր այն հոբելյանական է՝ նշվում է 50-րդ անգամ, բայց՝ կարանտինի մեջ փակված, անտեսանելի թշնամու կողմից պաշարված վիճակում: COVID-19 վիրուսը մտել է Երկրի յուրաքանչյուր անկյուն՝ սպանելով տասնյակ հազարավոր մարդկանց:

«Երկրի օրն» առաջին անգամ նշվել է կես դար առաջ՝ 1970 թվականի ապրիլի 22-ին, երբ միլիոնավոր ամերիկացիներ դուրս եկան փողոցներ՝ աջակցություն հայտնելով բնապահպանական շարժումներին և պահանջելով մաքուր Երկրագունդ:

Այսօր միլիոնավոր մարդիկ մաքուր օդ են շնչում, բայց ոչ թե բնապահպանների հաղթանակի շնորհիվ, այլ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ձեռնարկությունները չեն աշխատում:

Բնապահպան ռեժիսորներ, ամուսիներ Դարեկ և Բևերլի Ժուբերներն ասում են, որ հիմա ամբողջ աշխարհում հնարավորություն է ստեղծվել վերանայել բնության հետ հարաբերությունները: Մրցանակակիր ռեժիսորներն այժմ աշխատում են Քենիայում, National Geographic-ի համար նկարահանելով հերթական ֆիլը՝ նվիրված «Երկրի օրվա» 50-ամյակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG