Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանը վաղը կնվազի 8-10 աստիճանով


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Այսօր ցերեկը, ապրիլի 23-26-ը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, կարկուտ: Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը վաղը կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում այսօր ցերեկը, ապրիլի 23-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում: Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG