Արժույթի համաշխարհային հիմնադրամը, Արաբական արժույթի հիմնադրամը, Եվրամիության կայունության ֆոնդն ու ֆինանսական ոլորտի մյուս առաջատար կազմակերպությունները համաձայնել են համատեղել ջանքերը` կորոնավիրուսի համաճարակի բացասական հետևանքները մեղմելու համար:
Այսօր հեռավար խորհրդակցությունից հետո կողմերը համատեղ հայտարարություն են տարածել` ընդգծելով. «Մենք հաստատակամ ենք շարունակել սերտ համագործակցությունը` համակարգելով ջանքերը աշխարհի տարբեր երկրներում»:
Ավելի վաղ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել էր` համաշխարհային տնտեսությանը սպառնում է ամենախորը ճգնաժամը 1930-ականների Մեծ դեպրեսիայից ի վեր: