Մատչելիության հղումներ

Ադրբեջանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 1480-ի, մահացել է 20 մարդ


Ադրբեջանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասավ 20-ի: Առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ այսօր երկրում մահվան ևս մեկ դեպք է արձանագրվել` մահացել է 57-ամյա մի տղամարդ:

Անցած 24 ժամում վարակվածների թիվն ավելացել է 44-ով, ընդհանուր ցուցանիշը հասել է 1480-ի: Մեկ օրում, ըստ հաղորդագրության, ապաքինվել է 74 հիվանդ, 595 մարդ մնում է բժիշկների հսկողության տակ: 14-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG