Մատչելիության հղումներ

Էստոնիայում օտարերկրացի միգրանտներին արտաքսելու իրավունք տվող օրենք են ընդունել


Էստոնիայի խորհրդարանի շենքը Տալլինում։
Էստոնիայի խորհրդարանի շենքը Տալլինում։

Էստոնիայի խորհրդարանը օրենք է ընդունել, որը իրավունք է տալիս երկրից արտաքսել օտարերկրացի միգրատներին, որոնք կկորցնեն աշխատանքը կորոնավիրուսի համաճարակի պատճառով ծանր վիճակում հայտնված ներքին շուկայում։

Նախագիծն ընդունվել է ներգաղթի հարցում կոշտ դիրքորոշմամբ հայտնի Պահպանողական կուսակցության ջանքերով, թեև իրավապաշտպաններն ու գործարար խմբերը քննադատել են առաջարկը:

Օրենքի ուժ ստանալու համար փաստաթուղթը պետք է առաջիկա 14 օրում արժանանա նախագահի ստորագրությանը: Վերջինս կարող է այն չվավերացնել՝ եթե պնդի, որ նախագծում առկա են երկրի Սահմանադրությանը հակասող դրույթներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG