Միացյալ Նահանգների նախագահը հանձնարարել է դաշնային կառավարությանը ծրագիր ներկայացնել` գազի ու նավթի ոլորտներին գումար տրամադրելու համար։
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով էներգակիրների շուկայում հսկայական ավելցուկ է առաջացել, ինչի հետևանքով երեկ ամերիկյան նավթի մեկ բարելի գինն առաջին անգամ պատմության մեջ նվազել էր զրոյից` հասնելով -38 դոլարի։
«Մենք երբեք թույլ չենք տա, որ Ամերիկայի նավթի ու գազի ոլորտերը տապալվեն։ Ես հանձնարարել եմ էներգետիկայի ու ֆինանսների նախարարներին պլան կազմել, որով ֆինանսական միջոցներ կհատկացնեն այս շատ կարևոր ընկերություններին և կպահպանեն աշխատատեղերը դեռ տևական ժամանակ», - գրել է Դոնալդ Թրամփը Թվիթերի իր էջում: