Մատչելիության հղումներ

Վարշավան մտադիր է աջակցել տնտեսական ծանր վիճակում հայտնված ընկերություններին


Վարշավան հայտարարել է, թե մտադիր է աջակցել տնտեսական ծանր վիճակում հայտնված ընկերություններին` թույլ չտալու, որ ներդրումային հիմնադրամները ձեռք բերեն դրանք չնչին գներով

Ըստ պաշտոնական հաղորդագրության, ծրագրի մանրամասները կառավարությունը կհրապարակի այս շաբաթավերջին:

«Այս նախաձեռնության նպատակն է պաշտպանել լեհական ընկերությունները, որոնք քրտնաջան աշխատել են ավելի քան երեսուն տարի, մենք չենք ուզում, որ օտարերկրյա հիմնադրամները հեշտորեն ձեռք բերեն լեհական կապիտալով ընկերությունները, քանի որ այժմ դրանց արժեքը շատ ցածր է», - հայտարարել է փոխվարչապետ Յադվիգա Էմիլեվիչը:

Վերջինս տեղեկացրել է, որ կառավարությունը կարող է նաև ընդարձակել ռազմավարական նշանակության ընկերությունների ցանկը, որոնք չեն կարող վաճառվել առանց իշխանությունների համաձայնության:

Ավելի վաղ` անցած շաբաթ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել էր` «տնտեսական դժվարին այս փուլում անդամ պետություններից ոմանք կարող են ստիպված լինել վաճառել իրենց ռազմավարական ենթակառուցվածքները, ինչը կխարխլի դաշինքի տոկունությունն ու հզորությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG