Մատչելիության հղումներ

Վարդենիսի ելումուտը սահմանափակվում է


Արխիվային լուսանկար

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում պարետի որոշմամբ սահմանափակումներ են կիրառվելու: Արգելվում է անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը համայնք՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման:

Բացառություն է սահմանվում միայն մինչև ապրիլի 22-ը՝ ժամը 08:00-ն, Վարդենիս համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքի համար: Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով սահմանված վայրերում տեղադրվելու են հատուկ անցակետեր և զննման կետեր:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և գործում է մինչև ապրիլի 28-ը՝ ժամը 23։59-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG