Մատչելիության հղումներ

Թուրքիայի տարածքում մի շարք սաուդյան և էմիրաթյան կայքեր են արգելափակվել


Թուրքիան արգելափակել է Սաուդյան Արաբիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված մի շարք կայքեր: Hurriyet թերթի տեղեկություններով` Թուրքիայի տարածքում արգելափակված մոտ մեկ տասնյակ կայքերի թվում են նաև Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ պետական լրատվական գործակալությունների էջերը:

Անկարան այս քայլին է դիմել արաբական երկու պետությունների գործողություններին ի պատասխան: Նախորդ շաբաթ Սաուդյան Արաբիան և Էմիրությունները արգելափակել էին թուրքական մի շարք կայքերի, այդ թվում` պետական TRT հեռուստաընկերության և Anadolu լրատվական գործակալության հասանելիությունն իրենց տարածքում:

Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ թուրքական դատախազությունը հեռակա կարգով պաշտոնական մեղադրանք էր առաջադրել Սաուդյան Արաբիայի 20 քաղաքացիների` լրագրող Ջամալ Խաշոգիի` 2018 թվականին Ստամբուլում իրականացված սպանության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG