Մատչելիության հղումներ

Իրանի արտգործնախարարը ժամանել է Դամասկոս


Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հանդիպումը Դամասկոսում մեկ տարի առաջ՝ 2019թ. ապրիլի 16-ին
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հանդիպումը Դամասկոսում մեկ տարի առաջ՝ 2019թ. ապրիլի 16-ին

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն այսօր աշխատանքային այցով ժամանել է Սիրիա: Մի քանի ժամ առաջ Դամասկոսում կայացել է նրա հանդիպումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմի հետ:

Բանակցությունների ընթացքի վերաբերյալ կողմերը որևէ մանրամասներ չեն հաղորդում: Իրանի կառավարության Twitter-ի էջում տեղադրված լուսանկարներում, սակայն, երևում է, որ հանդիպումների բոլոր մասնակիցները, այդ թվում՝ Ասադն ու Զարիֆը, պաշտպանիչ բժշկական դիմակներ և ձեռնոցներ են կրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG