Նախօրեին կայացել է Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Էրդողանի հեռախոսազրույցը, որի ընթացքում երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են համագործակցել կորոնավիրուսի համաճարակի տարածման և դրա հետևանքով ծագած տնտեսական ճգնաժամի հաղթահարման գործում:
«Այդ համագործակցությունը պետք է ծավալվի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին բնորոշ համերաշխության մթնոլորտում», - նշել են նախագահները, հաղորդում է Hurriyet պարբերականը:
Թուրքական կողմի տեղեկություններով՝ Թրամփը և Էրդողանը քննարկել են նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: