Այսօր վաղ առավոտյան Թբիլիսիում հրկիզել են Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից 2013 թվականին ստեղծված «Նախագահական գրադարանի» տարածքը: Հարձակումը հեռարձակվել է Ֆեյսբուքի ուղիղ եթերում:
Ոստիկանության տվյալներով՝ «Սաակաշվիլիի գրադարանը» հրկիզել է 1991 թվականին ծնված, նախկինում դատված Բաչո Քաթամաձեն, նա արդեն իսկ բերման է ենթարկվել: Վրաստանի քրեական օրենսգրքի համաձայն՝ Քաթամաձեին 3-5 տարվա ազատազրկում է սպառնում:
Հրկիզման արդյունքում «Սաակաշվիլիի գրադարանի» ընդհանուր տարածքի 15 քառակուսի մետրն է այրվել, վնասվել է համակարգչային տեխնիկան: