Մատչելիության հղումներ

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 48-ով, բուժվածներինը՝ 35-ով, գրանցվել է մահվան ևս երկու դեպք


Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 48-ով՝ հասնելով 1339-ի, գրանցվել է մահվան ևս երկու դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Կենտրոնի պաշտոնական կայքում այսօր ժամը 11-ին հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 35-ով և հասել 580-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 13 հազար 373 է:

Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը մահվան դեպքերի հետ կապված հայտնում է, որ պացիենտները եղել են 62 և 90 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 737 մարդ:

Մահացածների ընդհանուր թիվը հասավ 22-ի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG