Մատչելիության հղումներ

Գյումրու ԲԿ-ի մեկուսացված բուժանձնակազմի մոտ կորոնավիրուս չի հաստատվել


Երեկ Գյումրու բժշկական կենտրոնի 29 մեկուսացված բուժաշխատողները հանձնել են կորոնավիրուսն ախտորոշող թեստեր: Բոլոր թեստերի պատասխանները եղել են բասացական, հայտնում են բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից:

Մեկուսացված բուժանձնակազմը շփում էր ունեցել կորոնավիրուսի ախտանիշներ ունեցող պացիենտի հետ:

Նշվում է, որ Գյումրու ԲԿ-ն ընդգրկված չէ կորոնավիրուսային ախտանիշներ ունեցող քաղաքացիներին բուժօգնություն ցուցաբերող հիվանդանոցների ցանկում, սակայն կենտրոնում իրականացվում են վարակի տարածումը կանխարգելող կանոնավոր միջոցառումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG