Մատչելիության հղումներ

«Ազատության» նախագահը ողջունել է լրագրողների վրա հարձակման գործով հետաքննությունը շարունակելու վճիռը


«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեմի Ֆլայը, արխիվ
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեմի Ֆլայը, արխիվ

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեմի Ֆլայը ողջունել է ռադիոկայանի հետաքննող լրագրողների վրա Ալմաթիում հարձակում գործելու և նրանց մասնագիտական առաքելությունը խոչընդոտելու փաստով հարուցված հետաքննությունը շարունակելու մասին Ղազախստանի դատարանի որոշումը:

Ալմաթիում անցած տարվա մարտի 22-ին «Ազատության» ղազախական ծառայության լրագրողները լուսաբանել են բողոքի ցույցը, որի ընթացքում հարձակման են ենթարկվել մի խումբ մարդկանց կողմից: Այդ անհայտ անձինք թերթերով փակել են տեսախցինկերը, հայհոյել են լրագրողներին և ֆիզիկական բռնություն են կիրառել նրանց նկատմամբ: Ցույցին ներկա ոստիկանները միտումնավոր չեն միջամտել:

Ալմաթիի քաղաքային դատարանը վարույթ է վերցրել լրագրողների փաստաբան Այման Օմարովայի հայցն ընդդեմ ոստիկանների:

«Մենք ողջունում ենք դատարանի որոշումը: Ոստիկանների բազմիցս դրսևորած անգործությունը, մեր թղթակիցների նկատմամբ ֆիզիկական հարձակումները, անկախ լրագրության առաքելության ոտնահարումը գրոհների հեղինակներին անպատժելիություն են շնորհում, ես կոչ եմ անում Ղազախստանի իշխանությանը շատ լուրջ վերաբերվել այս խնդրին և պատասխանատվության ենթարկել մեղավորներին»,- հայտարարել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեմի Ֆլայը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG