Մատչելիության հղումներ

Ուհանում վերանայել են կորոնավիրուսի վիճակագրությունը


Կորոնավիրուսի ստուգում Հուբեի նահանգում, Ուհան, 16 ապրիլի, 2020թ.

Կորոնավիրուսի ծագման էպիկենտրոն համարվող Չինաստանի Հուբեի նահանգի Ուհան քաղաքում իշխանությունները վերանայել են համավարակի վիճակագրությունը:

Նոր տվյալների համաձայն, քաղաքում համավարակի բռնկումից մինչև ապրիլի 16-ը գրանցվել է COVID-19 հիվանդության 50 հազար 333 դեպք, մահացել է 3 հազար 869 բնակիչ:

Այդ թվերը հայտնել է Ուհանի քաղաքապետարանը: Քաղաքի ղեկավարներն ասել են, որ ընդունել են համավարակի մասին տեղեկատվությունը թափանցիկ և ամբողջական եղանակով հանրությանը ներկայացնելու որոշում:

Քաղաքապետարանը բնակիչներին հորդորել է «հարգանք և հանդուրժողականություն ցուցաբերել վարակվածների և վարակից մահացած մարդկանց ու նրանց ազգականների նկատմամբ»:

XS
SM
MD
LG