Մատչելիության հղումներ

Չեխիայում աստիճանաբար թուլացնում են կարանտինի ռեժիմը


Դիմակով կինը մետրոյում, Պրահա, 15 ապրիլի, 2020թ.
Դիմակով կինը մետրոյում, Պրահա, 15 ապրիլի, 2020թ.

Չեխիայում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը հասել է 6 հազար 437-ի, մահացել է 170 մարդ, ապաքինվել է 979 հիվանդ:

Կառավարությունը հրապարակել է կարանտինի ռեժիմն աստիճանաբար մեղմելու ծրագիրը, որն ուժի մեջ կմտնի առաջիկա շրջանում այն դեպքում, եթե իրավիճակը երկրում կբարելավվի:

Կառավարությունը, մասնավորապես, մտադիր է ապրիլի 20-ից թույլատրել փոքր խանութների աշխատանքը, մեծ խանութները կվերաբացվեն մայիսի 11-ից, իսկ ռեստորանները և սրճարանները՝ հունիսի 8-ից:

Ապրիլի 20-ից հնարավոր կլինի դպրոցների և համալսարանների աշխատանքը, սակայն մինչև ամառային արձակուրդներ կանոնավոր դասընթացներ, հավանաբար, չեն լինի:

Չեխիայի կառավարությունը վերահաստատել է սոցիալական հեռավորություն պահպանելու և հանրային վայրերում դիմակներ պարտադիր կրելու անհրաժեշտությունը:

XS
SM
MD
LG