Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես կգա հեռուստատեսային ուղերձով


Այսօր` ժամը 20:00-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա հեռուստատեսային ուղերձով՝ կորոնավիրուսի համաճարակի և դրա բերած սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման անելիքների վերաբերյալ: Այս մասին վարչապետը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը հայտարարվել էր արտակարգ դրություն, որը երկարաձգվել է մինչև մայիսի 14-ը` ժամը 17:00-ն:

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 42-ով՝ հասնելով 1201-ի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG